top of page

Արմեն Զոհրաբյանն ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն

Sep 3, 2024
1 min read

Այսօր կայացել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար, ՃԴ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը։

Օրակարգում ընդգրկված էր 2 հարց։

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ՃԴ տնօրենի ընտրությանը։ Նախարար Սանոսյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել տնօրենի թեկնածու Արմեն Զոհրաբյանին, ով միաձայն քվեարկությամբ ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն։

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ՃԴ նախկին տնօրեն Գոռ Ավետիսյանին կատարած մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև Սերժիկ Պետրոսյանին` այս ճամանակահատվածում Ավետիսյանին փախարինելու համար։Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Օրակարգային երկրորդ հարցով ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել այս պահին հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, դրանց կատարման ընթացքը։

Քննարկվել են ընթացիք աշխատանքային այլ հարցեր։


1/3635
bottom of page