top of page

Հորդանանն ու Իրաքը ժամանակավորապես կփակեն իրենց օդային տարածքները

  • Apr 14, 2024
  • 1 min read

Հորդանանի Քաղաքացիական ավիացիայի կարգավորման մարմինը հայտարարել է, որ երկիրը կփակի իր օդային տարածքը տեղական ժամանակով ժամը 11:00-ից (GMT 20:00)՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Al Jazeera-ն:

Լրատվամիջոցները հաղորդում են նաև Իրաքի և Սիրիայի՝ իրենց օդային տարածքը փակելու պլանների մասին:

Իշխանության հանձնակատարների խորհրդի նախագահ Հայթամ Միստոն ասել է, որ Հորդանանում օդային երթեւեկությունը խաթարվել է GPS-ի միջամտության հետեւանքով, ինչը ստիպել է ինքնաթիռներին օգտագործել այլընտրանքային համակարգեր:

Հորդանանի հեռահաղորդակցության կարգավորող մարմինը հայտնել է, որ խնդրել է «երկու հարևան երկրների» համապատասխան մարմիններին դադարեցնել GPS համակարգերի միջամտությունը և սպասում է պատասխանի:

Լուրը տարածվում է Իրանի պատասխան գործողությունների մասին նախազգուշացումների ֆոնին` ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածի։

Հորդանանը, Իրաքը, Քուվեյթը, Սիրիան և Լիբանանը հաղորդել են քաղաքացիական օդային հաղորդակցության խափանումների մասին՝ GPS համակարգերի անսարքության պատճառով:

Ավելի վաղ, իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել էր, որ տասնյակ մարտական ​​ինքնաթիռներ են օդ բարձրացվել՝ տագնապի դրության շրջանակներում։

1/3582
bottom of page