Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ
- Lilit

- Mar 22, 2024
- 1 min read

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման համաձայն՝ Ավանեսյանը 2024 թվականի մարտի 25-29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։
Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։




















