top of page

Ադրբեջանից պարզաբանել են Ալիևի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները

  • Writer: Lilit
    Lilit
  • 18 minutes ago
  • 1 min read

ree

Ադրբեջանից պարզաբանել են Ալիևի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները։

Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմից azertag-ին հայտնել են, որ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ։

Նաև նշվել է, որ Ալիևը չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա այսօր Սանկտ Պետերբուրգում ՝ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։

1/3057
bottom of page