Երևանում ավելի քան 1470 քաղաքացի տուգանվել է տրանսպորտում խախտումների համար
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Երևանում այս տարվա օգոստոսից ավելի քան 1470 քաղաքացի տուգանվել է ներհամայնքային տրանսպորտում խախտումներ կատարելու համար։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
«Ընթացիկ տարվա օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում հսկողության արդյունքում զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կայացվել է 1473 տուգանքի որոշում, որից 1107-ը՝ առանց տոմսի երթևեկելու, 99-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու, իսկ 267-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար»,- ասաց Բաբայանը։
Նշենք, որ Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու տուգանքը 15 հազար դրամ է։




















