top of page

«Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել․ պաշտոնական

  • 48 minutes ago
  • 1 min read

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մասնագետը Գյումրին ներկայացնող թիմի մարզչական ղեկը կրկին ստանձնել էր նախորդ տարվա ամռանը։ Նա «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակվել էր 2025 թվականի հունիսին։

Հավելենք, որ մինչև գլխավոր թիմ վերադառնալը, Հովհաննիսյանն աշխատում էր ակումբի կառույցում։ Նախքան գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելը նա համակարգում էր մանկապատանեկան ֆուտբոլը՝ զբաղեցնելով «Շիրակի» ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 24 տուրերից հետո «Շիրակը» վաստակած 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

1/3348
bottom of page