Պաշտոնյաները չեն պահպանել մրցույթի կարգը. «Ժողովուրդ»
- Lilit

- 5 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի ապրիլի 19-ին «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովի կողմից վավերացվել է։
Համաձայնագրի հիման վրա կայացված մրցույթում հաղթող է ճանաչվել «ԱրմՋիՓիԷս» ՍՊ ընկերությունը։ Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների, մի շարք պաշտոնատար անձինք չեն պահպանել մրցույթով մասնակիցներին ներկայացված պահանջները, և առանց բավարար հիմքերի հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել այն մասնակիցը, որը հաղթելու հնարավորություն չուներ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք տվյալ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ։ Ի պատասխան մեր՝ 2026 թվականի հունվարի 16-ի թիվ 115/6341-2026 հարցման՝ դատախազությունից հայտնել են․ «2025 թվականի ապրիլի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն»։
Այսպիսով, մրցույթի ընթացքի շուրջ բարձրացված հարցերը իրավապահների ուշադրության կենտրոնում են, իսկ նախաքննությունը շարունակվում է»։




















