Պարզվել է, որ Երևանում երեկ «Range Rover»-ով տեղի ունեցած ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին է
- Lilit

- 6 hours ago
- 1 min read

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Shamshyan.com-ը ռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին, որի ժամանակ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով էլ «Toyota»-ն մասամբ հայտնվել էր կայանված «Tesla»-ի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը պարզվել է, որ «Range Rover»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աշոտ Միրումյանը։
Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Շամշյանի տեղեկություններով՝ Միրումյանի հայրը Վախթանգ Միրումյանն է, ով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալն էր, ում վերջերս էր ձերբակալել էր հակակոռուպցիոն կոմիտեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Sհamshyan.com-ը, դեկտեմբերի 28-ին կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել էր «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վրա։




















