top of page

ՆԳՆ-ն նախազգուշացնում է․ կտեղադրվեն արագաչափ սարքեր

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Երթևեկության առավելագույն արագությունը վերահսկող տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցների բացակայությունը հաճախ հանգեցնում է նրան, որ վարորդները գերազանցում են թույլատրելի արագությունը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:



Պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ 2026 թվականի հունվարի 5-ից կգործարկվեն․


- տեսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում,


- լուսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցում՝ թիվ 6 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում (թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է)։


«Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհային անվտանգությունը կախված է ոչ միայն կանոնների իմացությունից, այլև դրանց պահպանությունից։



ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ ապահովելով ձեր և մյուսների անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

bottom of page