top of page

ՑԱԽԱԼ-ը հաստատել է Իսրայելի ուղղությամբ իրանական անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկությունը

  • Apr 14, 2024
  • 1 min read

Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին մամուլի հայտարարության մեջ հաստատել է, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել, գրում է Times of Israel-ը։Նա ասել է, որ իսրայելական օդուժը հետևում է անօդաչուներին՝ նշելով, որ երկիր հասնելու համար դրանցից մի քանի ժամ կպահանջվի։ 

Հագարին ասել է, որ GPS-ի աշխատանքի խափանումներ կլինեն, քանի որ զինվորականներն աշխատում են անօդաչու սարքերը որսալու ուղղությամբ:

Եթե ​​լինեն լրացուցիչ հարձակումներ, որոնք պահանջում են առանձին նախազգուշացում, Իսրայելի պաշտպանության բանակը կտեղեկացնի հանրությանը, հավելել է նա։

Հագարիի խոսքով, ազդանշանները կհնչեն միայն այն դեպքում, եթե անօդաչու սարքերը համապատասխան վայրերում մտնեն Իսրայելի օդային տարածք: Նա նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կաշխատի թիրախները արագ որսալու ուղղությամբ։

1/3582
bottom of page