top of page

«Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին»․ Գառնիկ Դանիելյան

Mar 8, 2024
1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, դուք արժանի եք ամենօրյա հոգածության, սիրո, հարգանքի և ուշադրության։


Այս օրը՝ մարտի 8-ը, լոկ առիթ է ևս մեկ անգամ խոսելու ձեր մասին։


Ձեր ուժն ու քնքշությունը, հոգատարությունն ու բարությունը անփոխարինելի են։


Կինն է, որ ոգեշնչում է բոլորին․ պոետից մինչև մարտիկին։


Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին, որոնք ցույց տվեցին իրենց բացառիկ տոկունությունն ու փաստեցին․ հայ կնոջը կոտրել չի լինի։


Շնորհավորում եմ և մաղթում, որ ձեզ զգաք ավելի պաշտպանված և սիրված, սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք»։

1/3635
bottom of page