top of page

Մենք ոչ միայն վերացրել ենք Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան․ Ալիև

  • Feb 10
  • 1 min read

Թրամփի վարչակազմի մեր տարածաշրջանում ջանքերի ամենակարևոր արդյունքներից և հիմնական դրսևորումներից մեկը TRIPP նախագիծն է՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում։

«Մենք ոչ միայն վերացրել ենք Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան։ Սա, ըստ էության, նշանավորում է առևտրի և համագործակցության սկիզբը։

«Թրամփի երթուղին» ոչ միայն կկապի Ադրբեջանի երկու մասերը, այլև կդառնա բարձր աստիճանի հուսալիությամբ և անվտանգությամբ խոշոր տրանսպորտային միջանցք։ Այն կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջոցով»,- հավելել է Ալիևը։

1/3235
bottom of page