top of page

Ինչո՞վ է ավարտվել Ստեփանակերտի քաղաքապետի տան խուզարկությունը

May 25, 2024
1 min read

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ իրավապահները խուզարկության են «այցելում» Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տուն։  

MediaHub-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետի կինը՝ Էռնա Ջավադյանը, նշել է, որ երկու ժամ առաջ են իրենց տուն այցելել, ինչն «իսկական շոու էր, բայց նաև սպասելի, որովհետև Արցախի բոլոր պաշտոնյաները խոշորացույցի տակ են հայտնվել այս օրերին՝ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքից առաջ»։

«Տունը խուզարկել են փաստաբանի ներկայությամբ, բնականաբար ոչինչ չեն գտել ու թողել-գնացել են: Դավիթը տանը չի եղել, աշխատանքի է եղել: Ձեռնունայն հեռացել են, և այս ամենը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վախերով»,- նշել է կինը:

Նա ավելացրել է, որ արցախցիներն այնքան դժվարություններ են տեսել, այնքան փորձությունների միջով անցել, որ այս ամենն առ ոչինչ է։

«Արցախի պաշտոնյաները բոլորն էլ սպասում են, թե երբ է իրենց հերթը հասնելու, այս թատրոնը նաև իրենց դուռն է թակելու, բայց թող հույս չունենան, արցախցիները վախեցած չեն»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ երեկ կալանավորվեց Ասկերանի քաղաքապետը:

1/3635
bottom of page