top of page

8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 17
  • 1 min read
ree

Երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստն ավարտվել է։

Iravaban.net- ի փոխանցմամբ՝ կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ և չբացակայելու արգելքով։ Նախագահող դատավորը խափանման միջոցի փոփոխման համար հիմք է ընդունել ամբաստանյալի օրինակելի պահվածքը, 3 անչափահաս երեխաներ ունենալու և նախկինում իր ոչ պատշաճ վարքագիծը ընդունելու հանգամանքները։ 

Հիշեցնենք, որ մանկահասակ երեխայի մորը կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արշակ Մաթևոսյանը։

Հարությունյանը գործում ներգրավված է եղել որպես վկա, այնուհետև արդեն մեղադրյալ։ Գործը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացիների անօրինական միգրացիային, որի շրջանակում երիտասարդ կինը յոթ անգամ թարգմանություն է արել։

Հարությունյանն ու նրա 8 ամսական երեխան տեղափոխվել էին «Աբովյան» ՔԿՀ։

1/3012
bottom of page