90 931 քրեական վարույթ, 15 533 անձի՝ մեղադրական եզրակացություն. Պողոսյանը տվյալներ է ներկայացրել
- 2 hours ago
- 1 min read

2025 թվականին ՔԿ-ն քննել է 90.931 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 85.341-ի համեմատ։ Տվյալները 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս՝ հրապարակել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։
90 931 քրեական վարույթ, 15 533 անձի՝ մեղադրական եզրակացություն. Պողոսյանը տվյալներ է ներկայացրել
Ստացվում է, որ քրեական վարույթների թիվն ավելացել է 5.590-ով կամ 6.5%-ով:
«90.931 քրեական վարույթից լուծվել է 69.694-ի ընթացքը՝ նախորդ տարվա՝ 63.211-ի համեմատ, այսինքն՝ ընթացքը լուծված քրեական վարույթներն աճել են 6.483-ով կամ 10.2%-ով»,- ասել է Պողոսյանը:
Անդրադառնալով դատավարական ավարտներով քրեական վարույթներին՝ նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 2.825-ով կամ 23.8%-ով: Ավարտված 41.761 քրեական վարույթից 14.650-ը՝ 15.533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.825 քրեական վարույթ` 12.805 անձի վերաբերյալ):




















