5 նոր ջրամբար կկառուցվի Հայաստանում
- 2 hours ago
- 1 min read

Հայաստանում 2025 թվականին խմելու ջրի կորուստները կրճատվել են՝ հասնելով 51.9 տոկոսի՝ 2024 թվականի 61 տոկոսի համեմատ, ոռոգման ջրի կորուստները կազմել են 44.3 տոկոս՝ 2024 թվականի 45.5 տոկոսի համեմատությամբ։ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Գերատեսչության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Հանրային ներդրումային կոմիտեն հավանություն է տվել հանրապետությունում հինգ ջրամբար կառուցելու ծրագրին։ Նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, և շուտով կմեկնարկեն համապատասխան մրցույթները։
«Խոսքն Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիճքի և Արթիկի ջրամբարների կառուցման մասին է»,- նշել է Դավիթ Խուդաթյանը։




















