top of page

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի․ առաջիկա օրերի եղանակը

Feb 23, 2024
1 min read

Երևանում փետրվարի 23-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։


Փետրվարի 23-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 24-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:



Փետրվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:



Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

1/3635
bottom of page