top of page

Դուք անգամ կանալիզացիա չեք կարողանում մաքրել, ու էս խելքով ուզում եք մետրո սարքել․ Կարեն Քոչարյանը՝ քաղաքային իշխանություններին

Sep 14, 2024
1 min read

Երեկ տեղացած  հորդառատ անձրևից հետո Երևանի փողոցներն ու գետնանցումները կրկին հեղեղվել էին։  Անձրևատար համակարգը մայրաքաղաքում, կարելի է ասել, չի գործում։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այս կապակցությամբ գրառում է արել՝ գնահատական տալով քաղաքային իշխանություններին։

«Արա, դուք անգամ կանալիզացիա չեք կարողանում մաքրել, ամեն անգամ անձրևից հետո ամբողջ քաղաքը դառնում է Երևանյան լիճ: Դուք ամբողջ կյանքում «կլյուչ» տվող էլ կմնաք: Ու էս խելքով ուզում են մետրո սարքեն… видите ли»,- գրել է Կարեն Քոչարյանը։


1/3635
bottom of page