top of page

Արամ Վարդևանյան․ Հույս ունեմ, որ երբեք այլևս Մայր Աթոռի շրջափակման ականատես չենք լինի

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 7
  • 1 min read
ree

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է.«Տարածվում է տեղեկատվություն, որ կարող ենք կրկին ականատես լինել այն ամենին ինչը տեղի ունեցավ 2025 թվականի հունիսի 27-ին: Այսինքն կրկին խոսվում է, որ իրավապահները փորձելու են շրջափակել մեր Մայր Աթոռը: Անկեղծորեն ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք այլևս երբեք այդ տեսարանին ականատես չենք լինելու:Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ: Հույսս և ցանկությունս պարզապես չեն բխում մեր պատմությունից, մեր արժեքներից, այլ նաև հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակից: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործողություն որպեսզի լինի օրինական՝ պետք է լինի համաչափ և անհրաժեշտ: Այս չափանիշների և միջազգային իրավական նորմերի տեսանկյունից ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»»։


1/3012
bottom of page