top of page

Աշոցքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև է տեղում

Feb 15, 2024
1 min read

Փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշոցքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում «Ճանապարհային դեպարտամենտը»:


Թալինի, Ախուրյանի, Աբովյանի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի և Մարտունիի տարածաշրջաններում անձրև է տեղում։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

1/3635
bottom of page