top of page

«Ադրբեջանական մամուլը շարունակում է հոգեբանական ահաբեկչության քաղաքականությունը»․ Տ․ Հայրապետյան

Jun 23, 2024
1 min read

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանական մամուլը շարունակում է հոգեբանական ահաբեկչության քաղաքականությունը։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պահանջը մերժվում է կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը։ Այս քաղաքականությունը որևէ կետի վրա կանգ չի առնելու։ Սրա հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Փաշինյանի թիմը գնաց Արցախում պատերազմով ձևավորված իրողություների ամրագրման ճանապարհով՝ դրանով իսկ օրինաչափ դարձնելով Ալիևի վարքը։Կարծում եմ կոնֆրոնտացիայի չգնացող ԱԳՆ-ն ու այլ կառույցները պետք է այս տեղեկատվական գրոհի ու դրա հիմքում ընկած քաղաքականության մասին հստակ ուղերձներ հղեն տարբեր մայրաքաղաքներին, չնայած, որ ընդունել են Ալիևի հետ ուղիղ երկխոսելու վտանգավոր պայմանը ևս․․․»։

1/3635
bottom of page