top of page

Այնտեղ շատ էին տարբեր սպառնալիքներ, խոստումներ և պահանջներ․ Լավրով

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 21, 2024
  • 1 min read
ree

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արդեն վաղուց դադարել է հետևել Ուկրաինայի հայտարարություններին հաջորդ խաղաղության գագաթնաժողովի թեմայով:


Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ Միջազգային անվտանգության դեպարտամենտի ղեկավար, շվեյցարական պատվիրակության ղեկավար Գաբրիել Լյուչինգերը Բյուրգենշտոկում կայացած խորհրդաժողովում հայտարարել էր, որ Ուկրաինայի վերաբերյալ հաջորդ խորհրդաժողովը տեղի չի ունենա Եվրոպայում, Ռուսաստանը պետք է դրանում ներգրավված լինի այս կամ այն ձևով: Դիվանագետի խոսքով՝ համաժողովի անցկացման հնարավոր վայրը Սաուդյան Արաբիան է:


«Ես դադարել եմ հետեւել, թե ինչ է հայտարարում Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Այնտեղ շատ էին տարբեր սպառնալիքներ, խոստումներ, պահանջներ։.. Հայտարարությունները, թե կոնկրետ ինչպես են ուզում դուրս գալ ճգնաժամից, ես վաղուց դադարել եմ կարդալ։ Դրանք վերլուծել հնարավոր չէ», - ասել Է Լավրովը ՀԱՊԿ ԱԳՆԽ-ի արդյունքներով։


Նա հավելել է, որ Շվեյցարիայի համաժողովի ողջ իմաստն այն էր, որ համաշխարհային մեծամասնության երկրները համախմբվեն Վլադիմիր Զելենսկու բանաձևի շուրջ, բայց Կիևը հասկացավ, որ համաշխարհային մեծամասնությունը չի ցանկանում ստորագրել Ռուսաստանի դեմ վերջնագրերի տակ:

1/3048
bottom of page