top of page

ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու համար մնացել են հաշված օրեր․ հարկադիր

Jun 18, 2024
1 min read

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաղորդագրություն է տարածել․



«Հարգելի քաղաքացինե՛ր,



Տեղեկացնում ենք, որ ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու համար մնացել է գրեթե 20 օր։


Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր ունեն մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված, չվճարված ՃՈ տուգանք, շտապեն օգտվել արտոնությունից։


Վճարումներ հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» https://cabinet.harkadir.am , «Հետախուզումներ» https://cabinet.harkadir.am/dahkcabinet/cabinet/debtorinfo/ թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, ինչպես նաև Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։


Ի դեպ, «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով»։

1/3635
bottom of page