top of page

«Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի»․ ՀՀ ՊՆ

Jun 14, 2024
1 min read

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»։


1/3635
bottom of page