top of page

«Նախարարը հանդիպման է, չի կարող ձեզ հետ հանդիպել»․ ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ Սրբազանին

May 29, 2024
1 min read

Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները ՆԳՆ շենքի դիմաց են։ «Դիմում եմ Վահե Ղազարյանին, մարդ որի հետ հաց եմ կիսել, եկել եմ տղամարդկային խոսակցություն ունենալու։ Էն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, հուսամ՝ Վահե Ղազարյանը, ինչքան որ ես եմ ճանաչում, կիջնի ներքև՝ պարզ զրույց ունենալու»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Նախարարի մամուլի խոսնակը մոտեցավ Բագրատ Սրբազանին՝ հայտնելով, որ նախարարը հանդիպման է և Բագրատ Սրբազանի հետ այս պահին չի կարող հանդիպել։ «Ո՞վ կա ավելի կարևոր, եկել եմ ընկերոջս տեսնելու»,- ասաց շարժման առաջնորդը։

1/3635
bottom of page