«Մեր բոլոր մտքերը եղբայրական ժողովրդի հետ են»․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
May 20, 2024
1 min read

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական գրառումը․ «Խորը և անկեղծ ցավակցություններ ենք հղում ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձնակազմի ողբերգական նահատակության կապակցությամբ։ Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են։ Աղոթելով խնդրում ենք ամենաբարձրյալ Աստծուց բարեկամ Իրանի պետությունը և եղբայրական ժողովրդին էլ ավելի զորացած դուրս բերել այս բարդ փորձությունից»:




















