top of page

Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին

May 17, 2024
1 min read

Վարչապետի թեկնածուի ընտրության հարցով վերջնական որևէ կոնսեսուս կա՞, թե՞ ոչ հարցին, Բագրատ Սրբազանը խուսափեց պատասխանել՝ նշելով, որ այդ հարցերն իրեն չպետք է ուղղել, այլ կուսակցություններին, քաղաքական գործիչներին, իրավաբաններին ու սահմանդրագետներին։

«Այդ հարցերն իմ տիրությում չեն»,-ասաց Սրբազանը։

Հարցին, թե առաջարկ չի՞ եղել, օրինակ, Ավետիք Չալաբյանի թեկնածության, Սրբազանը նշեց, որ ոչ։ «Ավետիքն իմ շատ մտերիմ բարեկամն է, եղբոր պես է, բայց Ավետիքի անունը չի հնչել գոնե մինչև հիմա»,-ասաց նա և կրկին հեգնեց. «Փոխարենը խոսվել է  Գագիկ Մելքոնյանի և Հովիկ Աղազարյանի մասին»։

Սրբազանը հորդորեց չշտապել։

Դիտարկմանը, թե առաջին օրը Հանրապետության հրապարակում մեկ ժամ, ապա 20 րոպե տվեց, որ Փաշինյանը հեռանա, մինչդեռ դեռևս պայքարի ճանապարհային քարտեզ ներկայացված չէ՝ Սրբազանն արձագանքեց. «Այո, շտապեցինք... »։

1/3635
bottom of page