top of page

Հայաստանի ղեկավարը սրտում պետք է հայրենիք ունենա ու չլինի պոպուլիստ. Բագրատ Սրբազան

May 10, 2024
1 min read

Հայաստանի ղեկավարը սրտում պետք է հայրենիք ունենա ու լինի Աստվածասեր, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց՝ կարևոր է, որ Հայաստանի ղեկավարը լինի մարդ, որը կառավարման հմտություն ունի։

«Մարդ, որը հասկանում է՝ պետությունն ինչ է նշանակում,  մարդու արժեքը գնահատել գիտի, ոչ թե մարդկանց խաբել։ Գիտի, որ մարդկանց չի կարելի ասել՝ դուք 3 միլիոն վարչապետ եք, հաջորդ օրը մոռանա»,- ասաց Սրբազանը։

Հայաստանի ղեկավարն, ըստ Տավուշի թեմի առաջնորդի, չպետք է լինի պոպուլիստ։

1/3635
bottom of page