«Մենք չենք բացի մեր խաղաքարտերը». Լեհաստանի ԱԳ նախարար
- Lilit

- May 5, 2024
- 1 min read

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին խուսափել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին վերաբերող հարցից: Տեղեկատվությունը փոխանցում է gazeta.ru-ն:
Սիկորսկու խոսքով ՝ Լեհաստանը մտադիր չէ բացահայտել իր խաղաքարտերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դիտարկվում է Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը:
«Մենք չենք բացի մեր խաղաքարտերը։ Կարծում եմ ՝ ճիշտ կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպել մտածել այն մասին, թե ինչ ենք անելու», — հայտարարել է նա ։




















