top of page

Ադրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին

Apr 29, 2024
1 min read

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովն առաջարկել է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ռասիմ Մուսաբեկովը նշել է Արծվաշենի պատմական կարգավիճակը՝ որպես Հայկական ԽՍՀ անկլավ և հավելել, որ դա պետք է դիտարկել որպես փոխադարձ ժեստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային քննարկումների ֆոնին։

Մուսաբեկովն ասել է, որ «դա դյուրին գործ չէ և անկլավների փոխանակումն իրեն ավելի ձեռնտու է թվում»։Ադրբեջանցի պատգամավորի այս հայտարարությունը քննարկումների և քննդատությունների առիթ է դարձել։   

1/3635
bottom of page