Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը
- 2 hours ago
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ջրագեղձման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճում՝ «Առագաստ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ եղել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրափրկարարները, ովքեր ափից մոտ 15 մետր հեռավորության վրա՝ լճից, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղում Սևանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղածը 24-ամյա Մուհամեդ Ա․-ն է, ով Եգիպտոսի քաղաքացի էր։




















