«Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան
- 3 hours ago
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է, «Ազատությանը» հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Ազատության» հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրել թեկնածուին, Կարապետյանը պատասխանել է, որ հաշվի են առել Վարդևանյանի մասնագիտական փորձը։
Ավելի վաղ խմբակցությունից հայտնել էին, որ ԱԺ նախագահի թեկնածու չեն առաջադրելու, քանի որ իմաստ չունի։




















