Վերցրել ենք մանդատները, որ պաշտպանենք Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, որ Բաքվի և Հայաստանի բանտերում ապօրինաբար գտնվող մեր քաղբшնտարկյալների վերաբերյալ լուծումներ գտնենք․ Հայկ Ֆարմանյան
- 2 hours ago
- 1 min read

Մեր քաղաքական պայքարը շարունակական է, մանդատը պետք է դիտարկել որպես քաղաքական գործիք, ոչ թե բարեկեցության միջոց, այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
«Մենք վերցրել ենք մանդատները, որ հայ մնանք, որ պայքարենք հանուն մեր ազգային արժեքների, պաշտպանենք մեր արժանապատվությունը, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, վերցրել ենք մանդատները, որ Բաքվի և Հայաստանի բանտերում ապօրինաբար գտնվող մեր քաղբանտարկյալների վերաբերյալ փորձենք լուծումներ գտնել»,-նշել է նա։




















