top of page

Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության

  • 5 hours ago
  • 1 min read

Վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ հրավիրել են ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն՝ հարցաքննության նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Իվետա Տոնոյանը։


Հարկ է հիշեցնել, որ հուլիսի 6-ին վաղ առավոտյան խուզարկություններ էին անցկացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։


Քննչական կոմիտեի տարածած հայտարարության համաձայն՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախության կազմակերպման և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։

1/3513
bottom of page