Արթուր Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ունի, րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Արամ Վարդևանյան
- 8 hours ago
- 1 min read

«ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում կա՝ ՍԴ/0066/01/21, ըստ որի Մխիթար Զաքարյանը հուլիսի 22-ից հանդիսացել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նշվածը վկայական տրամադրելու պահն է։ Այս մասին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի դատական նիստի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Հետևաբար, ասածս հետևյալն է՝ 2026 թվականի հուլիսի 21-ից Արթուր Սարգսյանն ունի պատգամավորի կարգավիճակ։ Խնդրում եմ՝ հրատապության կարգով նշված հարցը լուծենք, որովհետև Մխիթար Զաքարյանի դեպքում, նաև Վճռաբեկ դատարանը, իրավունքի խախտման փաստ է ճանաչել հենց այն հիմքով: Հուլիսի 22-ին, պատգամավորի կարգավիճակը ստանալու պահից, ոչ թե լիազորություններ ստանձնելու, վերջինս ազատ արձակված չի եղել, հետևաբար՝ մենք, Արթուր Սարգսյանի դեպքում, ամեն րոպեն էլ իրավունքի խախտման ռեժիմի մեջ ենք հայտնվելու»,-նշել է փաստաբանը:
Նա հավելել է, որ վկայակոչում է դատական այդ ակտի հիմնավորումները, որոնք «ԴատաԼեքս»-ում հասանելի են, ինչպես նաև կներկայացնեն այլ հիմքեր, քանի որ ունեն ԿԸՀ որոշում, որը փաստում է՝ Արթուր Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ունի և րոպե շուտ պետք է ազատ արձակվի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հայտնի են «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորները: Նրանց շարքում է նաև Արթուր Սարգսյանը:




















