top of page

Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 21, 2024
  • 1 min read
ree

Հնդկաստանի Գուջարաթ նահանգից մի հարուստ զույգ որոշել է իր ամբողջ կարողությունը՝ 24 միլիոն դոլար, նվիրաբերել բարեգործությանը և դառնալ ջայնական վանական՝ գոյատևելու համար հույսը դնելով բացառապես ուրիշների առատաձեռնության վրա: Այս մասին գրում է odditycentral.com-ը:Բհավեշ Բհանդարին և նրա կինն իրենց հարստությունը կուտակել են շահութաբեր շինարարական բիզնեսում՝ հավաքելով 24 միլիոն դոլար կարողություն: Ինչպես մյուս միլիոնատերերի մեծամասնությունը, նրանք վայելել են շքեղ կյանք՝ շքեղ տներով, թանկարժեք մեքենաներով և գրեթե այն ամենով, ինչ ցանկացել են նրանց սրտերը: Բայց զույգը վերջերս որոշել է հրաժարվել ամեն ինչից, որպեսզի դառնա ջայնական ճգնավոր վանական: Այս հարցում նրանք ոգեշնչվել են իրենց երկու երեխաներից՝ 16-ամյա որդուց և 19-ամյա դստերից, որոնք նույն ուղին են ընտրել  2022 թվականին: Ապրիլին 22-ին զույգը պաշտոնապես կհրաժարվի աշխարհիկ կյանքից, ունեցվածքից, կխզի կապերն բարեկամների հետ և ոտաբոբիկ ճանապարհորդություն կկատարի Հնդկաստանով մեկ՝ գոյատևելով միայն ողորմությամբ:

Բհանդարի ամուսիններն արդեն երդվել են զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ: 

Այն բանից հետո, երբ նրանք պաշտոնապես որդեգրեն ասկետիկ ապրելակերպը, Բհավեշին և նրա կնոջը կթույլատրվի ունենալ երկու սպիտակ հագուստ, ողորմության բաժակ և «ռաջոհարան»՝ սպիտակ ցախավել, որն օգտագործվում է ջայն վանականների կողմից՝ նստելու համար տարածքը միջատներից մաքրելու համար:

1/3052
bottom of page