top of page

Հրդեհ՝ Երևանում կառուցվող բազմաբնակարանային շենքում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. ժամանել է 8 մարտական հաշվարկ

  • 58 minutes ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 44/4 էլիտար կառուցվող բազմահարկ շենքում կրակ և ծուխ են նկատվում։



Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք։



Մինչ հրշեջների ժամանումը՝ չբնակեցված էլիտար շենքի հարկերում առաջացած կրակի դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջներին շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։



Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կառուցապատողը «Օրդ Դեվելո» ընկերությունն է։

1/3395
bottom of page