top of page

«Չnքցնելու եմ», «uատկացնելnւ եմ»․ ԿԸՀ-ն Փաշինյանի արտահայտություններում բռնnւթյան կիրառման uպառնալիքի ընկալում չի տեսնում

  • 1 hour ago
  • 1 min read


Հ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումը՝ քննարկման առարկա դարձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։

«Հնչեցված բառապաշարը թեև նախընտրական քարոզչության շրջանակներում զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ, այնուամենայնիվ, չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում»,- կարծում է ԿԸՀ-ն։

Ուստի հանձնաժողովը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում այստեղ չի տեսնում։

Վարդևանյանը դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող համակարգային խախտումները վտանգում են ընտրական գործընթացի լեգիտիմությունը՝ ձևավորելով քաղաքական մրցակցության անհավասար պայմաններ։

Առանձնացված են նաև Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներից տարբեր դրվագներ, որոնցում նա Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերն անվանում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն», օգտագործում «հանցավոր մաֆիա», «քրեաօլիգարխիկ ռեժիմ», «դուրս են եկել վերջին մարտի՝ իշխանությունը խլելու» արտահայտությունները։

Վարդևանյանի ներկայացրած դիմումում շեշտվում է, որ նշված արտահայտությունները միանշանակ միտված են ընտրողների շրջանում բացասական էմոցիաների, վախի, ատելության և ագրեսիայի հրահրմանը՝ այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ։

Վարդևանյանը դիմումում մեջբերել է նաև Փաշինյանի ելույթներից մեկը, որում նա հայտարարում էր, թե «․․․ չոքցնելու եմ, սատկացնելու եմ․․․ Կալուգացուն էլ եմ կզցնելու, սատկացնելու եմ, չոքացնելու եմ․․․» և այլն։

1/3395
bottom of page