top of page

«Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից․ Արման Թաթոյան

  • 11 minutes ago
  • 1 min read


Մենք շատ պարզ տեսնում ենք ականջներ այսօր իմ մասին հրապարակված ստահոդ հոդվածում։ Դեպքերի զարգացումը ցույց կտա, թե ում ականջներն են:  Այս մասին գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը

«Այնտեղ «Միասնության թեւերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։

Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել:

Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել:

Սրանք փաստեր են, օբյեկտիվ փաստեր: Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են:

Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով:

«Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել եւս` Ռուսաստանից։

Մենք հիմա փնտրում ենք իրավական ուղիներ. պատասխանատվության ենթարկելու համար դատի ենք տալու կասկածելի սկզբնաղբյուրին։ Հետո գնալու ենք բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել:

Իմ հեղինակության ու բարի համբավի հետ որևէ մեկին թույլ չեմ տալու խաղալ»,-գրել է նա։

1/3394
bottom of page