«Նրա խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է»․ Տիգրան Աբրահամյան
- 1 hour ago
- 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել ՀՀ ՄԻՊ-ին` տեղեկացնելով Բաքվի բանտերում գտնվող հայերի իրավունքների ոտնահարումների, այդ թվում` խայտառակ խախտումներով ընթացած քննության և դատապրոցեսի վերաբերյալ:
Իշխանյանի համոզմամբ, ադրբեջանական դատարաններում տեղի ունեցողն ուղղված է ո՛չ թե գործով անցնող հայերի, այլ հայկական պետականության դեմ:
Վստահ եմ, որ վերջինիս խոսքի հիմքում դատարանում ՀՀ-ին ռազմական հանցագործի և օկուպանտի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է և ՀՀ իշխանության լոյալությունը, ինչի հետևանքը Հայաստանի դեմ կուտակվող կեղծ մեղադրանքներն են:
Չհանձնվող կերպար է Դավիթ Իշխանյանը, ով իր խոսքն ու սկզբունքներն առաջ է տանում նույնիսկ ադրբեջանական բանտում գտնվելու պայմաններում:
Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»:




















