ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լատվիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
- 1 hour ago
- 1 min read

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լատվիայի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:




















