top of page

Մոսկվան` առանց ինտերնետի. նոր հայտարարություն

  • 5 hours ago
  • 1 min read

Մայիսի 9-ին Մոսկվայում ամբողջությամբ կանջատեն բջջային ինտերնետը:Թվային զարգացման նախարարությունը նախազգուշացրել է, որ մայիսի 9-ին մայրաքաղաքում կգործեն բջջային ինտերնետի ամբողջական սահմանափակումներ:


Գերատեսչության տվյալներով՝ անջատումների ժամանակ կարող են չբացվել նույնիսկ այսպես կոչված «սպիտակ ցուցակի» ծառայությունները: Հնարավոր են նաև խնդիրներ SMS հաղորդագրությունների ուղարկման հետ կապված:


Նախարարությունից հավելել են, որ մայիսի 7-ին և 8-ին կապը նույնպես կարող են սահմանափակել՝ «անվտանգությանն ուղղված անմիջական սպառնալիքների առաջացման դեպքում»։

1/3358
bottom of page