top of page

Ձախորդ գողերը տեսնելով ոստիկաններին դիմել են փախուստի. ոստիկաններից մեկը օդ է կրակել, որից հետո նրանք կանգնել են

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 15, 2024
  • 1 min read
ree

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 14-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ժամը 3.30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ նկատել են, որ երկու երիտասարդ փորձում են գողանալ կայանված «Shevrolet Volt» մակնիշի մեքենայի դիմային թափարգելը:

Ոստիկանությունից հայտնում են, որ անմիջապես մոտեցել են, ներկայացել, ինչից հետո նշված անձինք դիմել են փախուստի: Ոստիկանները նախազգուշացրել են, որպեսզի կանգնեն, սակայն նրանք չեն ենթարկվել:

Ոստիկաններից մեկը իրեն ամրակցված ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, ինչից հետո միայն երիտասարդները կանգնել են: Նրանք գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը՝ Վարդենիս քաղաքի, իսկ 23-ամյա երիտասարդը՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ է:

Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

1/3057
bottom of page