Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Պերուին

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը։
5-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Պերուի ընտրանուն։
Հայաստանի կազմում հաղթանակներ են տարել Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։ Լիլիթ Մկրտչյանի և Էլինա Դանիելյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։
Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր հերթին 2։2 հաշվով է ավարտել հանդիպումը մրցաշարում չորրորդ վարկանիշն ունեցող Չինաստանի հավաքականի հետ։
Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենի հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը միավորը կիսել է Վեյ Իի, Շանթ Սարգսյանը՝ Յույ Յանյիի, իսկ Մանուել Պետրոսյանը՝ Կոնգ Սյանժուեյի հետ։
Հինգ խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել է 4,5 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 4 թիմային միավոր։
Շախմատային օլիմպիադան անցկացվում է 11 խաղափուլով։




















