Այսօրվա իշխանությունները դարձել են քննիչ, դատավոր, դատախազ. Գոհար Մելոյան
- 6 days ago
- 1 min read

Այսօր դրվում է «Ուժեղ Հայաստանի» մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Մենք գնում ենք հաղթարշավի և բացարձակ մեծամասնական հաղթանակի։ Այսօրվա իշխանությունները դարձել են քննիչ, դատավոր, դատախազ։ Ինչ-որ ձայնագրություններ են հայտնվել լրահոսում, դեռևս փորձաքննության չեն ենթարկվել, որ հասկանանք՝ ում կողմից են իրականացված և ովքեր են այդ ձայնագրության մասնակիցները»,-նշեց Մելոյանը։
Նա ասաց՝ ունեն հստակ օրակարգ, տեսլական, և այն քաղաքական ուժն են, որը եկել է իրենց կաշկանդելու՝ թե՛ օրենքով ու իրավունքով, թե՛ բարեվարքությամբ։
Հիշեցնենք՝ քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ընտրական ցուցակները ներկայացրեց ԿԸՀ։




















