top of page

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ

  • 1 hour ago
  • 1 min read


Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր: Լուրը զրույցում հաստատեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ տեղեկությունը փոխանցել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը՝ Վարդանյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։

«Ըստ էության, դատավճիռն օրինական ուժ է ստացել, և հայ գերիները, ըստ Ադրբեջանի օրենսդրության՝ համարվում են արդեն ոչ թե խափանման միջոցի ներքո գտնվող կալանավորներ, այլ՝ դատապարտյալներ։ Դա հանգեցնում է նաև Քրեակատարողական հիմնարկի փոփոխության»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ նախկինում դատապարտված հայերի դեպքում ևս նման պրակտիկա է կիրառվել. «Օրինակ, 2020 թվականից գերեվարվածները այս պահին ևս գտնվում են Ումբակի քրեակատարողական հաստատությունում։ Ըստ էության, ԱԱԾ քննչական մեկուսարանից տեղափոխում է եղել Արդարադատության ենթակայության ներքո գտնվող մեկ այլ հաստատություն»։

1/3339
bottom of page