top of page

Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ. Իրանագետ

  • 3 hours ago
  • 1 min read

Իրանի նախկին ԱԳ նախարար, այժմ Թեհրանից այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին իրանական պետական հեռուստատեսության եթերում փաստացի մեղադրանքներ է հնչեցրել Բաքվի բարբարոսական վարչախմբի հասցեին, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նա հայտարարել է, որ մասնագետների կարծիքով՝ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսում իրականացված հարձակումների ընթացքում օգտագործվել է արհեստածին Ադրբեջանի օդային տարածքը։ Կան տեղեկություններ, որ օգտագործվել են նաև այդ երկրի օդանավակայանները և իրականացվել է իսրայելական ինքնաթիռների վառելիքի լիցքավորում։ 

Իրանական լրատվական տիրությում տարբեր մակարդակներով չի դադարում Բաքվի բարբարոսական վարչախմբի հասցեին նման մեղադրանքների հոսքը, ինչը հանգեցնում է նաև հանրային տրամադրությունների այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որը հետպատերազմական շրջանում, անշուշտ, ազդելու է Իրանի հանդեպ թշնամանքը պաշտոնական մակարդակում հնարավորին թաքցնել փորձող Բաքվի բարբարոսական վարչախմբի նկատմամբ իրանական պետական դիրքորոշման վրա»,-գրել է Ոսկանյանը։


1/3339
bottom of page