Խնդրում եմ ճանապարհներին զգույշ լինել. Փաշինյանն անդրադարձել է ողբերգական վթարին
- Apr 11
- 1 min read

Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները, այս մասին Լոռու մարզ մեկնելիս ֆեյսբուքյան եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհին։ Բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենան։
Ըստ լուրերի՝ Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը Լոռի էր մեկնում Փաշինյանին ուղեկցելու համար։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը՝ վնասվել։
Երեկ էլ խոշոր վթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում, ինչի հետևանքով 6 հոգի մահացել էին, նրանց թվում նաև՝ երեխաներ։




















