top of page

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Սուրեն Սուրենյանց

  • Mar 31
  • 1 min read


«Միջամտություն» եկեղեցում․ իրավական աբսուրդի նոր փուլ: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։



«Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում։



Իշխանությունը պնդում է, թե տեղի է ունեցել «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտություն»։ Բայց այստեղ կա սկզբունքային հակասություն․ արդյո՞ք վարչապետը եկեղեցում իրականացնում էր ծառայողական կամ քաղաքական գործունեություն։



Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տրամաբանությամբ՝ եկեղեցին և պետությունը տարանջատված են։ Եկեղեցին պետական կառավարման հարթակ չէ, և այնտեղ պետական իշխանության իրականացում չի կարող տեղի ունենալ։ Եթե չկա ծառայողական գործունեություն, ապա ինչի՞ն են «միջամտել» այդ երիտասարդները։



Սա այն առանցքային կետն է, որտեղ մեղադրանքի ամբողջ կառուցվածքը փլուզվում է:



Ավելին՝ առաջադրված հոդվածները ակնհայտորեն անհամաչափ են և արհեստականորեն ընդլայնված։ Խուլիգանության և «միջամտության» համադրումը ստեղծում է արհեստականորեն ծանրացված մեղադրանք, որը ավելի շատ հիշեցնում է քաղաքական ուղերձ՝ չհամաձայնվողները պետք է պատժվեն։



Այս գործը վտանգավոր նախադեպ է։ Եթե ցանկացած միջադեպ կարող է ներկայացվել որպես «պաշտոնատար անձի գործունեությանը միջամտություն», ապա վաղը նույն տրամաբանությամբ կարելի է քրեականացնել ցանկացած անհամաձայնություն։



Եթե եկեղեցում «պաշտոնատար անձի գործունեությունը» տրամաբանական և համաչափ համարենք, ապա սա նշանակում է, որ ցանկացած հանրային վայրում (եկեղեցի, սրճարան, թատրոն) վարչապետի հետ անհամաձայնություն արտահայտելը կարող է դառնալ «միջամտություն»։ Սա իրավական աբսուրդ է և վտանգավոր նախադեպ»,-գրել է նա:

1/3325
bottom of page