top of page

«Ընտրություններին ձայն փոշիացնելու 6 քայլ»․ Վարազդատ Հարությունյան

  • 2 hours ago
  • 1 min read

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընտրություններին մասնակցելու և ձայն փոշիացնելու կոնկրետ 6 քայլ.


1) Ցուցակի ձևավորում. Ստեղծել ցուցակ՝ նվազագույնը 30 հոգուց բաղկացած։


2) Վարչապետի թեկնածուի ընտրություն. Ընտրել առաջին համար։


3) Դիմում ԿԸՀ. Դիմել ԿԸՀ գրանցման։


4) Պատրաստություն. հագնել «կաստում-շըլվար» ու զանիտ անել քարոզչական եթերները։


5) Բուն ընտրություններ. հաղթելու գոռոզամիտ վստահությամբ սպասել քվեարկության օրվան։


6) «Հաղթանակ». Իրականացնել մարտական առաջադրանքը և փոշիացնել ընդդիմադիր ձայները»։

1/3325
bottom of page